Երևան-Վիեննա չվերթը հետաձգվել է․ ռուս զբոսաշրջիկները մնացել են Զվարթնոց օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հետաձգել է Երևան-Վիեննա չվերթը, ռուս զբոսաշրջիկների խումբը կեսօրից «Զվարթնոց» օդանավակայանում է մնացել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Զվարթնոցի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը․

«Նրանք ստացել են իրենց ուղեբեռը, տեղափոխվում են հյուրանոցներ»,- նշել է նա։

Երևանից Վիեննա չվերթին սպասում են հարյուրից ավելի ռուսաստանցիներ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ավելի քան 100 ռուսաստանցիներ պետք է մեկնեին Վիեննա։




Լրահոս