Հայհոյանքներ, աղմուկ, վախի մթնոլորտ. ինչ է կատարվել «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Յագուտյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, վրդովված լինելով այն հանգամանքից, որ «Կաբարկո» ՍՊԸ-ին պատկանող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության կայքէջում իր անվամբ բացված օգտահաշվով խաղարկությանը մասնակցելու արդյունքում 2022թ. ապրիլի 14-ին շահած «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը տևական ժամանակ իրեն չեն տրամադրել’ պատճառաբանելով, որ սպասարկման կենտրոններում համապատասխան մոդելի բջջային հեռախոս չկա, իսկ շահումները տրվում են եռամսյա ժամկետում, 2022 թվականի մայիսի 27-ին’ ժամը 18:00-ի սահմաններում որպես հաճախորդ մտել է Երևան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության սպասարկման կենտրոն, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, նախ նստել է սպասարկման կենտրոնի աշխատակցի այդ պահին ազատ աթոռին, պահանջել է շրջանցել շահումները եռամսյա ժամկետում տրամադրելու սահմանված կարգն ու իրեն տրամադրել իր շահած «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը, անտեսել է անվտանգության աշխատակից Սասուն Տիգրանյանի հորդորը’ սպասարկման կենտրոնի աշխատանքներին չխոչընդոտելու համար ազատել սպասարկման կենտրոնի աշխատակցի աթոռը և նստել սրահում գտնվող այլ աթոռի, հայտարարել է, որ չի հեռանա մինչև չստանա իր շահումը, ասել է, որ եթե իր շահումը չեն տալիս, ուրեմն ինքը կարող է ջարդել սպասարկման կենտրոնի համակարգչի մոնիտորը, այնուհետև տեղից կանգնելով ձեռքով հարվածել է սեղանին դրված «LG 22mp38 LED» մոդելի համակարգչային մոնիտորին, ցած գցել այն, ապա կողաշրջել է իր դիմաց գտնվող սեղանը’ ինչի արդյունքում սեղանին դրված «Canon MF 232» մոդելի պատճենահանման սարքը, GXP2130 մոդելի ցանցային հեռախոսը և ստեղնաշարն ընկել են գետնին և վնասվել, այնուհետև’ էդգար Յագուտյանը ձեռքով հարվածել և գետնին է գցել կողքի սեղանին դրված «LG 22mp38 LED» մոդելի համակարգչային մոնիտորը, կողաշրջել է այդ սեղանը, այդ ընթացքում տալով անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետդ շարունակելով խուլիգանական գործողությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով սպասարկման կենտրոնում ներկա գտնվող աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ,անտեսելով անվտանգության աշխատակցի դիտողությունները,մոտեցել է սպասարկման կենտրոնում գտնվող «Իգի ՓԵյ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալին, ձեռքով հարվածել և ջարդել է տերմինալի էկրանը’ այնուհետև մոտեցել է սպասարկման կենտրոնի սենյակներից մեկին, տեսնելով, որ աշխատակցուհին վախեցած փակում է սենյակի դուռը, ոտքով հարվածել է աշխատասենյակի փակ դռանը’ արդյունքում շուրջ 30 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, խաթարել «Կաբարկո» ՍՊԸ-ին պատկանող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության Երևան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող սպասարկման կենտրոնի աշխատանքը, աշխատակիցների և հաճախորդների մոտ ստեղծելով տագնապի և վախի մթնոլորտ:

Բացի այդ, էդգար Սաշիկի Յագուտյանը, վրդովված լինելով այն հանգամանքից, որ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության կայքէջում իր անվամբ բացված օգտահաշվով խաղարկությանը մասնակցելու արդյունքում 2022թ. ապրիլի 14-ին շահած «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը տևական ժամանակ իրեն չեն տրամադրել’ պատճառաբանելով, որ սպասարկման կենտրոններում համատասխան մոդելի բջջային հեռախոս չկա, իսկ շահումները տրվում են եռամսյա ժամկետում, և որ 2022թ. մայիսի 27-ին վերոհիշյալ ընկերության Երևան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող սպասարկման կենտրոնում կրկին մերժել են իրեն, իսկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, 2022թ. մայիսի 28-ին գիշերային ժամերին 3 անգամ զանգահարել է «Կաբարկո» ՍՊԸ-ին պատկանող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության զանգերի սպասարկման կենտրոն, աշխատակցուհուն պատմել է, որ դեռևս 2022թ. ապրիլին շահել է «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոս, սակայն իր շահումն իրեն չեն տալիս, անտեսելով աշխատակցի պարզաբանումները’ շահումները եռամսյա ժամկետում հանձնելու կարգի մասին և որ այդ ժամկետում իր շահումը կտրամադրվի իրեն’ հայտնել է, որ նախորդ օրը ջարդել և վնասել է Երևան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության սպասարկման կենտրոնի գույքը և եթե իր շահումն իրեն անհապաղ չտրամադրեն պատրաստվում է շարունակել իր գործունեությունը, ջարդել ու վնասել ընկերության մյուս մասնաճյուղերի սպասարկման կենտրոնների գույքը և պատճառել խոշոր չափի’ մինչև երեք միլիոն ՀՀ դրամի վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս