Անցած երկու օրում նկատված օձերի վերաբերյալ 11 ահազանգ է ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գորիս քաղաքում և Նորակերտ, Գետափ, Ախուրյան, Նոր Խարբերդ, Քուչակ, Մալիշկա, Վերին Պտղնի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 1 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս