Ովքեր են ձերբակալված հայր եւ որդի Սմբատյանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այսօր ձերբակալվել են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը:

ՀՀ Գլխավոր Դատախազության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ։

«Քրեական վարույթով պարզվել է, որ Սմբատյաններն ու գործարար Ա.Պ.–ն 2012 թ.–ին ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Արմեն Սմբատյանը 2002-2010թթ. ՀՀ դեսպանն է եղել է ՌԴ-ում, իսկ 2018-2021թթ.–ին` ՀՀ դեսպանը Իսրայելում։

Սերգեյ Սմբատյանը 2019թ-ին նշանակվել էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր:
Ուշագրավ է, որ այս թեման վաղուց էր շրջանառվում, բայց, չգիտես ինչու, իշխանությունները հիմա են որոշել գործը բացահայտել ու ձերբակալել Սմբատյաններին, ինչը հիմք է տալիս մտածելու, որ սա քաղաքական որոշման արդյունք է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս