ՖՈՏՈ․ Սերգեյ Սմբատյանը Պեկինում ընթացող Արամ Խաչատրյանի անվան մրցույթից նոր հրապարակում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը կադրեր է հրապարակել Պեկինի հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:

Սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութին կից Սմբատյանը նշել է, որ Պեկինում ընթացող՝ Արամ Խաչատրյանի 120 ամյակին նվիրված երաժշտական մրցույթի արդյունքները կհրապարակվեն այսօր՝ դեկտեմբերի 28-ին:


Ավելի վաղ՝ Պեկինում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում հանդես է եկել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Կոմպոզիտորի երաժշտության հանդեպ մեծ հետաքրքրությունն այս երկրում իսկապես կարևոր ձեռքբերում է հայկական մշակույթի համար»,- ավելի վաղ գրել էր Սերգեյ Սմբատյանը՝ ելույթից լուսանկարներ հրապարակելով «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում:

 




Լրահոս