Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը տեղափոխվեցին Արմավիրի բանտ. ով է նրանց կալանքի տարած դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ Արմեն Սմբատյանը  դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել են: Սերգեյ Սմբատյանին արդեն տարել են Արմավիր ՔԿՀ:

Նշենք, որ Սերգեյ Սմբատյանի 2 ամսով կալանք տվող դատավորը Գագիկ Պողոսյանն է, իսկ Արմեն Սմբատյանին կալանք տված դատավորը՝ Կարեն Ֆարխոյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանը 2002-2010թթ. ՀՀ դեսպանն է եղել է ՌԴ-ում, իսկ 2018-2021թթ.–ին` ՀՀ դեսպանը Իսրայելում։

Սերգեյ Սմբատյանը 2019թ-ին նշանակվել էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր:
Ուշագրավ է, որ այս թեման վաղուց էր շրջանառվում, բայց, չգիտես ինչու, իշխանությունները հիմա են որոշել գործը բացահայտել ու ձերբակալել, ապա կալանավորել Սմբատյաններին:




Լրահոս