Ռումինիան 40 հրշեջներից բաղկացած խումբ է ուղարկել Ֆրանսիա՝ օգնելու Բորդոյի շրջանի անտառային հրդեհների դեմ պայքարում, հայտնում է TVR-ն։
«Ռումինացի հրշեջները պատրաստվում են օգնել Ֆրանսիացի գործընկերներին՝ պայքարել Բորդոյի շրջանին սպառնացող անտառային հրդեհների դեմ: 40 ռումինացի հրշեջներ երեք հրշեջ մեքենաներով մեկնել են Մարսել: Նրանք Ֆրանսիայում կմնան մինչև սեպտեմբերի սկիզբը»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ ռումինացի փրկարարները կաշխատեն Սլովենիայի, Լեհաստանի և Ավստրիայի գործընկերների հետ։