«Բարսելոնան» փորձել է 2 աստղային խաղացողի փոխանակել Մբապեի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ տեղափոխվելու համար ակումբը լքելու որոշման մանրամասները։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» փորձում էր Դեմբելեին և կիսապաշտպան Գավիին ներառել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության գործարքում: Ֆրանսիացի խաղացողը չի հասկացել, թե ինչ է կատարվում և դժգոհ է մնացել դրանից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն համաձայնության է եկել ՊՍԺ տեղափոխվելու հարցում և այդ մասին հայտնել «Բարսելոնայի» մյուս խաղացողներին։ Նշվում էր, որ ֆրանսիական ակումբը կիսապաշտպանի համար կվճարի 50 մլն եվրո։




Լրահոս