ՀՀ վիճծառայությունն օրական սպառել է 500 բնակարանի հոսանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2013 թվականին էլեկտրաէներգիայի համար վճարել է մոտ 15 մլն 353 հազար դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժինը ուսումնասիրելու արդյունքում:

Հաշվելով ՝ ստանում ենք, որ յուրաքանչյուր ամիս էներգիայի ծախսն կազմել է մոտ 1 մլն 300 հազար, իսկ օրական՝ 43 հազար 333 դրամ: Քանի որ 2013 թվականին մեկ կՎտ էներգիայի համար վճարը կազմել էր 30 դրամ, ապա ստացված թիվը, բաժանելով 30-ի, կպարզենք, որ ՀՀ ԱՎԾ-ն մեկ օրվա ընթացքում սպառում է 1444 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Հասկանալու համար, թե մեկ օրվա ընթացքում մոտավորապես քանի բնակարան կարող է սպառել 1444 կՎտ/ժ էներգիայի՝ Armlur.am-ը խոսեց թաղային էլեկտրիկի հետ: Նրա փոխանցմամբ՝ 1444 կՎտ/ժ էներգիա կարող է սպառել մոտ 500 բնակարան, այն էլ այն դեպքում, երբ բնակարաններում բացակայում է գազամատակարարումը: Իսկ գազամատակարարման առկայության պարագայում հետևաբար բնակարանների թիվը ավելի շատ կլինի:

Հիշեցնենք, որ ԱՎԾ-ն պարզապես ծառայություն է, այլ ոչ թե նախարարություն, որը յուրաքանչյուր մարզկենտրոնում ունի մասնաճյուղերը, հետևաբար ԱՎԾ-ի էլեկտրաէներգիայի նմանօրինակ ծախսն կարելի է չարդարացված համարել:

Լիլիթ Լալայան




Լրահոս