Ինչպես է փոփոխվել ծնվածների և մահացածների թվերը. վիճակագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել: Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել:

Եթե 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 40 հազար 592, 2017-ի նույն ժամանակահատվածում` 37 հազար 700, իսկ 2018-ին` 36 հազար 502: Այսինքն` 2018 թվականի հունվար-դեկտեմբերին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 1198-ով պակասել է: Իսկ, ահա, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 4090-ով:

Մյուս կողմից` նկատենք, որ ծնունդների թիվը թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին աճել է, հատկապես` տարեվերջին: Ու ենթադրվում է՝ այս տարի վերջապես նվազման փոխարեն աճ կարձանագրենք:

Փոխարենը նվազել է մահացածների թիվը. անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը պակասել է 1512-ով:




Լրահոս