Երկիր. Սևանի ձուկը քամել են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011-ին պետական բյուջեից հատկացվել է 60մլն դրամ Սևանում 166,7 հազար 5 գրամանոց
գեղարքունի և 200 հազար 3 գրամանոց ամառային իշխանի մանրաձուկ բաց թողնելու համար:
Թերթի թղթակիցը, զրուցելով Գեղարքունիքի մարզի մի քանի ձկնորսների հետ, պարզել է, որ
ձուլը խիստ պակասել է կամ ավելի ճիշտ` չկա:
“”Քամվել է ձուկը
Սևանից, քամվել
“”,- ասել են ձկնորսները և հավելել, որ թեև ամեն նավակի
համար կանոնավոր վճարումներ են անում` ,ծով դուրս գալու համարե, այնուամենայնիվ, որս
չկա: Մեկ այլ տեղեկության համաձայն` Սևանի ձկնորսները, իրոք, յուրաքանչյուր նավակի
համար մուծում են 30-40 հազար դրամ, որ կարողանան մուտք ունենալ լիճ: Համաձայն թերթի
տեղեկությունների` ձկնորսներն այդքան գումարը մուծելով, կարող են մեկ կամ մեկուկես
ամիս ամեն օր լիճ դուրս գալ: Ավելին` երբ ազգային պարկի տեսուչներն առգրավում են ձկնորսական
ցանցերը և համապատասխան պարագաները, դրանք հետո դարձյալ վաճառում են նույն ձկնորսներին:
Նախկինում, երբ վերահսկողություն ընդհանրապես չկար, ամեն օր Սևան էր դուրս գալիս մոտ
400 նավակ, իսկ այսօր դրանց թիվը մոտ 100 է, այսինք` պարզ մաթեմատիակական հաշվարկներով`
ամեն ամիս
“”Սևան ազգային պարկ“”-ը մոտ 3 մլն դրամ գումար է “”կպցնում“” օդից:




Լրահոս