Յուրաքանչյուրն իր կյանքում պետք է տեսնի Սանկտ Պետերբուրգի ամենազվարճալի տեսարժան վայրերը։ Այստեղ ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի մտահոգում է այն հարցը, թե երբ են սկսվում և ավարտվում սպիտակ գիշերները։ Այն հիմնականում լինում է հունիս-հուլիս ամիսներին։
Armlur.am-ն առանձնացրել է թոփ վայրերը Սանկտ Պետերբուրգում, ուր պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Պալատական հրապարակ
Տարածքը հարուստ է իր տեսարժան վայրերով։ Ձեր ուղևորությունը դեպի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք ամբողջական չէր լինի առանց մետրոպոլիայի այս կենտրոնական հրապարակ այցելության:
Էրմիտաժ
Խոսելով Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրերի մասին, չպետք է մոռանալ այս ամենամեծ թանգարանային համալիրի մասին։ Սանկտ Պետերբուրգում էքսկուրսավարները կազմակերպում են շրջայց համալիրում՝ հարմարեցված զբոսաշրջիկների ցանկություններին և հետաքրքրություններին:
Պալատի կամուրջ
Այն Պետերբուրգի իսկական խորհրդանիշն է։ Զբոսաշրջիկներն այնտեղ այցելում են հիմնականում երեկոյան ժամերին՝ վայելելու գեղեցիկ տեսարանն ու լուսանկարվելու։
Եկատերինյան պալատ
Բոլոր շենքերը հագեցած էին դասական բարոկկո ոճով։ Ինչ վերաբերում է ինտերիերի շքեղությանը, ապա դրա համար ընտրվել է ռոկոկո ոճը։
Պետերգոֆ
Թանգարանային և պուրակային համալիրը բաց է բոլորի համար տարվա ցանկացած ժամանակ: Հատկապես խորհուրդ է տրվում այցելել այն ամռան ամիսներին. այստեղ պարբերաբար կազմակերպվում են շատրվանային շոուներ, պարահանդեսներ, երաժշտական միջոցառումներ և տարբեր փառատոներ։
Սպիտակ գիշերներ
Բնության յուրահատուկ երևույթ, որը Ռուսաստանում կարելի է տեսնել միայն հյուսիսային քաղաքներում։ Հունիս հուլիս ամիսներին օրվա մութ ժամը տևում է ընդամենը մի քանի ժամ, արևը գրեթե մայր չի մտնում։ Սանկտ Պետերբուրգի բնակիչներն ու հյուրերը հանգստանում են սրճարաններում և գիշեր-ցերեկ շրջում փողոցներով։ Նկատի ունեցեք, որ հենց սպիտակ գիշերներին է քաղաք գալիս ամենամեծ թվով զբոսաշրջիկներ. դուք պետք է նախապես պլանավորեք ձեր հանգիստը: Հակառակ դեպքում, դուք պարզապես չեք կարող գտնել ազատ հյուրանոց։
Ինեսա Սուքիասյան