Երեկ՝ կեսգիշերի սահմաններում, «Անգել» կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության աշխատակիցը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 30–ամյա Ժորա Ղ.-ն, 28-ամյա Վահան Բ.-ն, 24-ամյա Արմեն Մ.-ն, 25-ամյա Անդրանիկ Գ.-ն և 28 -ամյա Արա Ք.-ն, որոնք բերման ենթարկվելիս խոչընդոտել են ոստիկաններին, սպառնացել, հայհոյանքներ տվել, իսկ Արա Ք.-ն գլխով հարվածել է ոստիկանի գլխին, Մարաշի բաժանմունքում էլ դիտավորությամբ հարվածել և կոտրել է միջանցքի մուտքի դռան ապակին:
Ոստիկանությունից տեղեկանում ենք նաև, որ բերման ենթարկվածները բաժանմունքում շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել, հայհոյել են և տևական ժամանակ խանգարել բաժանմունքի բնականոն աշխատանքը:
Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Armlur.am-ի նկարահանող խումբը ժամանեց դեպքի վայր, սակայն կարաոկե-ակումբը, որքան էլ զարմանալի է, ողջ օրվա ընթացքում փակ էր: