Հրդեհների առաջացման և տարածման վտանգը տարվա այս սեզոնին մեծացել է. Արցախի ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր կայծը շատ անգամ կարող է մեծ հրդեհի տեղիք տալ։ Ու չնայած գլոբալ տաքացմանը, այդուհանդերձ, հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդը, զգուշացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:

Եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:

Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն:

Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից կբռնկվի։

Ամեն տարի ամռանը, հատկապես երաշտի պայմաններում, տարերային գործոնների և բնակչության անզգուշության հետևանքով` այգիներում, անտառներում, խոտածածկ տարածքներում և հնձած ցորենի դաշտերում` բռնկվում են հրդեհներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տնտեսությանը, մարդկանց կյանքին ու անվտանգությանը:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է` խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ` ծանր հետևանքներից»,-նշվում է հայտարարությունում:




Լրահոս