«Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը խաբում է Արցախի բնակիչներին, շանտաժի ենթարկելով գումար պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, որն իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում:

Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները:

Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ու նշում, որ սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն:

«Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն: Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում, անմիջապես դիմեք ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս