«Բավարիան» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիան» ու անգլիական «Լիվերպուլն» ընկերական հանդիպում են անցկացրել Սինգապուրում։ Գերմանիայի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել 4-3 հաշվով։

Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմը ստացել է երկու գոլի առավելություն, բայց մինչև ընդմիջում գերմանական ակումբը հավասարեցրել է հաշիվը։ Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» դարձյալ առաջ է անցել հաշվի մեջ, սակայն վերջնամասում մյունխենցիները խփել են երկու գոլ ու տարել կամային հաղթանակ։ Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է 20-ամյա գերմանացի կիսապաշտպան Ֆրանց Կրայցիգը։




Լրահոս