Բենզեման երրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել «Ալ Իթիհադի» կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման երրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» կազմում: Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Ալ Իթիհադը» 2-1 հաշվով հաղթել է Իրաքը ներկայացնող «Ալ Շորթային»։

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին, իսկ 81-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ 35-ամյա ֆուտբոլիստը դարպասը գրավել է 11-մետրանոց հարվածով։

«Ալ Իթիհադը» 9 միավորով առաջին տեղն է գրավել A խմբում ու դուրս եկել փլեյ-օֆֆ։ «Ալ Շորթան» 4 միավորով երկրորդն է ու ևս կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում։




Լրահոս