Մեսսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում ամերիկյան «Ինտեր Մայամին» Լիոնել Մեսսիի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»։

Արգենտինայի հավաքականի ավագը 7-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 72-րդ րոպեին՝ խփել հանդիպման վերջին գոլը։ 36-ամյա հարձակվողը նոր թիմում գոլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ։ «Ինտեր Մայամին» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկյան «Դալասի» հետ։

Խաղից առաջ «Ինտեր Մայամին» ներկայացրել է թիմի նորեկ, կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբային։




Լրահոս