Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ ներկա պահին մեր պետության առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրը պատերազմի վտանգն է:
«GALLUP International association»-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու, թե, ըստ նրանց, որոնք են մեր պետության առջեւ կանգնած երեք հիմնական խնդիրները:
Հարցված քաղաքացիների 32,4%-ը պատասխանել է՝ պատերազմի վտանգ, 30,7%-ը՝ ԼՂ հիմնախնդիր, իսկ հարցվածների 30,4%-ը պատասխանել է՝ անվտանգության հետ կապված հարցերը:
Քրիստինա Մուշեղյան