Մբապեի պատճառով մի շարք ֆուտբոլիստներ չեն ցանկանում գնալ ՊՍԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի կարող նոր խաղացողներ ձեռք բերել՝ հարձակվող Կիլիան Մբապեի հետ կապված իրավիճակի պատճառով, հաղորդում է L’Équipe-ը:

Հրատարակության համաձայն՝ Մբապեի հետ կապված իրավիճակի անորոշությունը խանգարում է խաղացողներին փարիզյան ակումբ տեղափոխվելուն։ Նշվում է, որ որոշ թեկնածուներ չեն ցանկացել տեղափոխվել այս ակումբ, քանի դեռ Մբապեի հետ կապված խնդիրը չի լուծվել։

Մի քանի խաղացողներ արդեն միացել են թիմին այս ամառ։ Խավի Սիմոնսը վերադարձել է ՊՍՎ-ից, Լուկա Էրնանդեսը եկել է «Բավարիայից», պաշտպան Միլան Շկրինյարը՝ «Ինտերից», Մանուել Ուգարտեն՝ «Սպորտինգից», Մարկո Ասենսիոն՝ Մադրիդի «Ռեալից», Լի Կան Յինգը՝ «Մալյորկայից»:




Լրահոս