
Համաիսրայելական “Հիստադրութ” արհմիությունների միավորումը նոյեմբերի 7-ին հայտարարել է համընդհանուր գործադուլ, որը, դատարանի որոշմամբ, տեւել է ընդամենը չորս ժամ:Գործադուլը ընդգրկել է պետական հաստատությունները, այդ թվում՝ նաեւ տրասնպորտային կազմակերպությունները, նավահանգիստները, երկաթուղային ընկերությունները: Չեն աշխատել բանկերը, պետական մանկապարտեզները եւ դպրոցները:Գործադուլի կոչ է արել համաիսրայելական “Հիստրադութ” արհմիությունների միավորումը՝ Իսրայելի ֆինանսների նախարարի հետ բանակցություններից հետո: Արհմիությունները պահանջում են փոխել պետական եւ մասնավոր հատվածում աշխատանքի ընդունելու կարգը, փոփոխություններ մտցնել աշխատանքային պայմանագրի ձևում: