Օգոստոսի 5-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Բերդ, Արմավիր, Գյումրի, Արթիկ, Մասիս, Էջմիածին քաղաքներում և Ախուրյան, Այգեկ, Ազատան, Պռոշյան, Գետամեջ գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 6 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: