ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մարդկանց մի մասը թերսնված է, չեն կարողանում երկար սպասել հերթերում»․ Դավիթ Բաբայանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակն անփոփոխ է, պաշարման մեջ ենք։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Որևէ դրական բան չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը և նշեց, որ տոտալ բլոկադայի մեջ գտնվող Արցախում անընդհատ  ուշաթափության դեպքեր են արձանագրվում։

«Հենց նոր էլ նման մի դեպք եղավ։ Հաճախակի են նման դեպքերը։ Դե գիտեք՝ մարդկանց մի մասը թերսնված է, չեն կարողանում երկար սպասել հերթերում, իսկ հերթերը շատ երկար են»,- հուսահատ ասաց նա։

Դավիթ Բաբայանը հաստատեց, որ Արցախում արդեն առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Ինչ վերաբերում է հումանիտար բեռով լցված բեռներին, որոնք արդեն օրեր շարունակ մնում են Կոռնիձորում և սպասում են Արցախ գնալուն՝ Դավիթ Բաբայանն ասաց՝ իրավիճակը նույնն է, որևէ նորություն չկա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս