Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գործն ուղարկվեց դատարան. ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնիւ դարձավ, որ Քննչական կոմիտեն դատարան է ուղարկել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի դեմ հարուցված քրեական գործը:

Վազգեն Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 5-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, իր ընկերներ Սևակ Ջառահյանի, Սամվել Նադարյանի և մի խումբ այլ անձանց հետ Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 128/1 հասցեում գտնվող երթևեկելի ճանապարհին կատարել է խուլիգանություն, այն է՝անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել տեղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայողների նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին՝ խանգարելով նրանց բնականոն աշխատանքը, որի ընթացքում իր ընկեր Ս. Նադարյանին հաջողվել է պարեկային ծառայողներին չներկայացնել պահանջվող վարորդական իրավունքի վկայականը:

Քնար Մանուկյան




Լրահոս