Քաղաքական ուժերը դեռ չեն շտապում առաջադրվել ավագանու գալիք ընտրություններին մասնակցելու համար:
Ինչպես ArmLur.am-ը հայտնել է, օգոստոսի 3-ից մեկնարկել է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը: Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ դեռ որևէ քաղաքական ուժ պաշտոնապես չի առաջադրվել: Առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է:
Քրիստինա Մուշեղյան