Վահե Հակոբյանի կուսակցությունը անցնում է Կարմիր գիրք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի մանդատների շռնդալից հրաժարումից հետո Վահե Հակոբյանը հայտարարեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը սկսելու է արտախորհրդարանական աննախադեպ ակտիվ գործունեություն՝ մարզերից սկսած Երևանով վերջացրած։ Անցել են ամիսներ, ականատես ենք զրո գործունեության։

Միակ հարթակը, որտեղ կարելի էր որևէ տեղեկություն հայթայթել` ՎՀԿ ֆեյսբուկյան էջն էր, որի ցավոք վերջին գրառումը Վահե Հակոբյանի ինչ֊որ հարցազրույցից էր` այն էլ 2 ամսվա վաղեմության։

Հիշեցնենք, որ պատգամավոր եղած ժամանակ Վահե Հակոբյանը բավականին կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին ու գործող իշխանություններին:
Հետո, չգիտես ինչու, Վահե Հակոբյանը և նրա գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշեցին հեռանալ խորհրդարանից ու ընդհատակ անցան, որևէ գործունեություն չեն ծավալում:




Լրահոս