Ովքե՞ր են լինելու Հայկ Մարությանի թիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Մարությանն առաջադրվելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությունով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մարությանն այս պահին իր թիմը ձևավորելու հարցերով է զբաղված, մտադիր է ցուցակում ներառել մարդկանց, որոնց հետ աշխատելու փորձ ունի:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մարությանի թիմում լինելու են՝ Երևանի ավագանու անդամներ Իզաբելլա Աբգարյանը, Էռնեստ Ավանեսովը եւ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս