Օդի ջերմաստիճանը ևս մի քանի աստիճանով կբարձրանա. Երևանում արևի ուղիղ ճառագայթների տակ սպասվում է 60 աստիճան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի  9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 8-9-ը, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։

Հավելենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանոււթյան և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ հայտնում է, որ արևի ուղիղ ճառագայթների տակ Երևանում սպասվում է 60 աստիճան




Լրահոս