«Հրապարակ». Օրակարգը որոշում է կաթողիկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեկ երեկոյան Էջմիածնում կաթողիկոս Գարեգին Բ-ն հրավիրել էր եպիսկոպոսաց դասի ժողով, որի օրակարգը հայտնի չէր, եւ մեր հարցմանն ի պատասխան` եպիսկոպոսաց դասից ասացին, թե տեղյակ չեն օրակարգին: Ըստ մեր տեղեկությունների` ժողովին հրավիրված էր նաեւ վարչապետը. հնարավո՞ր է «կուտակայինի» հարցով է հանդիպումը՝ հարցրինք Տիգրան Սարգսյանին (այդ հարցով վերջերս նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ):  «Ո՛չ, Վեհափառ հայրապետը ինձ պարբերաբար հրավիրում է նման հավաքների»: Ի՞նչ եք քննարկելու, շատ հետաքրքիր է, այն էլ Մեծ պասի օրերին: «Օրակարգը ձեւավորում է Վեհափառ տերը»: Հոգեւո՞ր հարցերի շուրջ, թե՞ նաեւ քաղաքական-սոցիալական-հասարակական: «Ցանկացած հարց, որը մտահոգում է հավատացյալ ժողովրդին, եպիսկոպոսաց դասին, կարող են այնտեղ քննարկման առարկա լինել»: Չի բացառվում, որ հիմա էլ վարչապետն է կաթողիկոսի օրհնանքը խնդրում (ինչպես ժամանակին գյուղնախարարը)՝ մեր երկրի փլուզվող տնտեսության համար»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս