Արմավիրի մարզի մի քանի գյուղում շուրջ մեկ օր ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 12:00-ից մինչեւ օգոստոսի 10-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան եւ Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս