«Սա բոլոր այն մարդկանց պայքարն է, որոնք ստորագրել են». ինչ փուլում են «ՀայաՔվե»-ի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ավարտվել է «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, որի ընթացքում հավաքվել է մոտ  58.000 ստորագրություն:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանի հետ, պարզելու թե այս պահին ինչ աշխատանքներ են տարվում:

«Ինչպես գիտեք, ստորագրահավաքի փուլն ավարտվել է, հիմա թվայնացում է իրականացվում, որպեսզի փոխանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Մինչև Ազգային ժողով մտնելը պետք է մտնի  կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնտեղ հաստատվի, նույնականացում արվի և գնա ԱԺ: Այս պահին մենք զբաղված ենք տվյալների ամբողջականացմամբ»:

Հարցին, թե դիտարկել են այն վարկարծը, որ կարող են իշխանությունները ներքին քննարկումներ տանել, նախագծին դեմ քվեարկելու համար, Հոխիկյանը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է Ազգային ժողովում նախագծի անցնել-չանցնելուն, ես չեմ կարող ասել ներքին պայմանավորվածությունների, քննարկումների ժամանակ ինչ կանենք: Մենք ունենք 58 հազար քաղաքացու ստորագրություն, թող դա հասնի Ազգային ժողով, մենք իշխանության վարքագծից կհասկանանք ինչպես արձագանքել: Ես չեմ բացառում նաև, որ վերջին պահին ՔՊ-ն կարող է հասկանալ թե «Հայաքվե»-ն ինչ կարևոր նշանակություն ունի և հասկանա, որ այլընտրանք չկա:

Իսկ նախագիծը չանցնելու դեպքում, ըստ սահմանադրական օրենքի՝ նախատեսված է, որ եթե Ազգային ժողովը բացասական է արձագանքում, ապա երկրորդ փուլի հնարավորություն կա, և այդ դեպքում բացի 50.000-ից, ավելանում է ևս 300.000 հազար ստորագրություն: Այսինքն, օրենքը մեզ տալիս է նման հնարավորություն: Եվ երբ հասնենք Ազգային ժողով, մենք դիմելու ենք մեր հայրենակիցներին, որպեսզի տեր կանգնեն իրենց ստորագրությանը: Սա միայն մեր նախաձեռնող խմբի պայքարը չէ, սա բոլոր այն մարդկանց պայքարն է, որոնք ստորագրել են»-ասաց Հոխիկյանը:

Մաշա Մելքոնյան




Լրահոս