Ում օգտին են քվեարկելու քաղաքացիները Երևանու ավագանու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի կունենան ավագանու հերթական ընտրությունները: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։

Gellup International ասոցիացիան անցկացրել է հետազոտություն քաղաքացիների շրջանում՝թե արդյո՞ք ընտրությունները կլինեն արդար՝ ըստ քաղաքացիների: Հարցվածների մեծամասնությունը՝ 32.1%-ը կարծում է, որ միանշանակ արդար չի լինի, 16,1%-ը՝ միանշանակ արդար կլինի, դե իսկ 3,3%-ն էլ դժվարանում է պատասխանել հարցին:

Թե ո՞ր կուսակցության օգտին են պատրաստվում քվեարկել այս ընտրություններին, հարցվածների 9.3%-ը տվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (Տիգրան Ավինյան) անունը: 1.7%-ը քվեարկի Հայկ Մարությանի, 2.8%-ն էլ Հայաստան դաշինքի օգտին:

Մարիամ Ղազարյան




Լրահոս