Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ «Ռեալ Սոսյեդադը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, տեղեկացնում է Noticias de Gipuzkoa-ն։
Ըստ աղբյուրի՝ Զախարյանն ընդգրկված է իսպանական ակումբի շորթ-լիստում։ «Դինամոն» Արսենի համար պահանջում է 15 միլիոն եվրո, սակայն «Ռեալ Սոսյեդադը» գիտակցում է Ռուսաստանի առաջնությունից երիտասարդ խաղացողի տեղափոխության ռիսկայնությունը և դիտարկում է այլ տարբերակներ ևս: