Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այս մասին նա ասել է Skynews լրատվամիջոցին տված հարցազրույցում։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա Անկարայի առաջարկած պայմանների պատճառով։ Ստեղծված իրավիճակում նրա հետ բանակցություններ սկսելը կնշանակեր ճանաչել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիան։ Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»,- նշել է Ասադը։