Ասադը թաքցնում է քիմիական զենքը. սիրիացի նախկին գեներալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիացի նախկին գեներալ Զահեր աս-Սակատը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թաքցրել է հարյուրավոր տոննա քիմիական զենք, փոխանցում է The Telegraph պարբերականը:

2016թ. քիմիական զենքի արգելման հարցով Կազմակերպությունը հայտարարել էր, որ քիմիական զենքն ամբողջությամբ լիկվիդացվել է կամ հանվել է Սիրիայի տարածքից:

«Նրանք խոստովանել են 1,3 հազար տոննա քիմիական զենքի առկայությունը, սակայն իրականում երկու անգամ ավելի շատ է եղել: Նվազագույն գնահատականների համաձայն՝ եղել է 2 հազար տոննա »,-հայտարարել է սիրիացի նախկին գեներալը:

Նախկին գեներալը վստահություն է հայտնել, որ Սիրիան զարին գազի մեծ պաշարներ ունի, ինչպես նաև նյութեր, որոնցից ստացվում է այն:




Լրահոս