ՖՈՏՈ. Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 11-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան, որը նախագահել է ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։

Մինչև օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Ընտրվել է ՀԽՀԿ գործկոմի նոր կազմ՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։

Գործկոմի նոր կազմը հետևյալն է՝ փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյան (ԱՄՆ) Ռոլանդ Շառոյան (ՀՀ) և Ստեփան Դերբեդրոսյան (Լիբանան), Ավետիս Թոքաթլյան (Արգենտինա), Պողոս Քիշեան (Կանադա), Վրեժ Շառոյան (Սիրիա), Միսաք Նաճարեան (Լիբանան), Շահան Սեմերջյան (Լիբանան), Պերճ Հալաճեան (Եգիպտոս), Ալեն Թեք Բիչակ (Թուրրքիա), Եփրեմ Բաղ (Թուրքիա), Հենրիկ Խալոյան (Իրան), Հերմինե Դուզյան (Ֆրանսիա), Սեպուհ Պաղտոյեան (Ավստրիա), Հարություն Թահմազյան (Կիպրոս), Հայկ Սողոյան (Ղազախստան), Արմիկ Եբրահիմյան (ԱՄՆ), Ավետիս Մարկոսյան (Բրազիլիա), Կարեն մկրտչյան (ՌԴ), Դավիթ Չիբուխչյան (Երևանյան գրասենյակի պատասխանա տու), Գագիկ Աղաջանյան (Վրաստան)։

Պատվավոր անդամներ են ընտրվել Վան Բայբուրդը (Վրաստան) և Հայկարամ Գարասուն (Թուրքիա)։

Սամ Նաճարեանը (Ֆրանսիա) վերընտրվել է Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, Համահայկական 8-րդ խաղերի եվրոպական երկրների պատասխանատու Անահիտ Դավթյանը՝ ՀԽՀԿ գլխավոր քարտուղար։

ՀԽՀԿ նախագահին տրվել է լիազորություն Սփյուռքի տարբեր քաղաքներում ու բնակավայրերում նշանակել լիազոր ներկայացուցիչներ, որոնք կաջակցեն Համահայկական խաղերի կազմակերպմանը։ Մասնավորապես, Արսեն Նիկողոսյանը նշանակվել է լիազոր ներկայացուցիչ Կենտրոնական Ռուսաստանում և Մոսկվայի շրջանում, Ռազմիկ Ասատրյանը՝ Ավստրալիայում։

Իշխան Զաքարյանը նշել է, որ Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում Հայաստան ժամանած մասնակիցների 83 տոկոսը առաջին անգամ է գալիս հայրենիք։ Համահայկական 8-րդ խաղերը կմնան պատմության մեջ որպես լավագույնս կազմակերպված խաղեր, քանի որ, ըստ Իշխան Զզաքարյանի, ունեցանք 8 նոր պետություն և 7000-ից ավելի մասնակից։

«Լավագույնը համարվելու համար, սա բավարա՞ր է, այո, սա՞ է մեր սահմանը, ո՛չ։ մենք պետք է փորձենք ավելի ընդլայնել մեր աշխարհագրությունը և մասնակիցների քանակը հասցնենք 10 հազարի։ Սա պետք է լինի մեր նշաձողը», -հայտարարել է ՀԽՀԿ նախագահը։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 2025 թվականին կայանալիք Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի անցկացմանը։ Որոշվել է ձմեռային խաղերը կազմակերպել ու անցկացնել Ջերմուկում։ Որոշվել է ամառային խաղերի մարզացանկից երկու մարզաձև՝ սպորտային պարերն ու շախմատը տեղափոխել ձմեռային խաղերի խաղացանկ։

Իսկ ամառային խաղերի օրակարգ է ընդգրկվել հունահռոմեական ոճի ըմբշամարտը։ ՀԽՀԿ նախագահի տեղեկացմամբ այս պահին արդեն 7 պետություն հայտ է ներկայացրել տվյալ սպորտաձևով։

Համահայկական խաղերի կազմակերպման ու իրականացման գործում մեծ ավանդ ունենալու համար ասամբլեայի նիստում «ՀԽՀԿ 25-ամյակի» մեդալով պարգևատրվեց փոխնախագահ Ռոլանդ Շառոյանը, իսկ Համահայկական խաղերի «20-ամյակի մեդալով»՝ Արմիկ Եբրահիմյանը (ԱՄՆ, Լոս Անջելես)։ Ասամբլեայի նիստում առաջարկվել է նաև փոխնախագահ Ստեփան Դերբեդրոսյանի նախագահությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի կանոնադրական համապատասխան փոփոխություններով։ Առաջարկվող փոփոխությունները կքննարկվեն հաջորդ նիստում։




Լրահոս