Շուտով ՃՏՊ-ները հնարավոր կլինի հետազոտել եռաչափ արտապատկերմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի ունեցավ “ՃՏՊ-ների ավտոտեխնիկական և տրանսպորտատրասոլոգիական փորձաքննության ինովացիոն մեթոդների ներդրում և գործարկում” ծրագրի ավարտին նվիրված շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ծրագրի համահեղինակները, որոնք ժամանել են Չեխիայից: 
Նշենք, որ ծրագիրն իրականացնում է “Աքիլես” ՀԿ-ն՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգողը, որը կարևորեց ծրագրի անցկացումը Երևանում: “Մենք բազմիցս ենք համագործակցել և ծրագրեր իրականացրել այս ՀԿ-ի հետ: Այս ծրագիրը նույնպես կարևոր է մեզ համար, քանի որ պետք է նպաստի ճանապարհային անվտանգության բարձրացմանը”,- նշեց գրասենյակի ներկայացուցիչը`կարևորելով ծրագրի իրականացումը: Ճանապարհատրանպորտային պատահարների պակասեցմանն ուղղված ծրագիրը ներկայացրեց նախագծի համահեղինակ Գուստավ Կասանեվսկին: Նշենք, որ ,ՃՏՊ-ների ավտոտեխնիկական և տրանսպորտատրասոլոգիական փորձաքննության ինովացիոն մեթոդների ներդրում և գործարկումե նախագիծը նախատեսում է ճանապարհատրանսպորտային պատահարների եռաչափ արտապատկերում, ինչը հնարավորություն կտա մանրամասնորեն քննության ենթարկել յուրաքանչյուր պատահար`այդպիսով պարզելով և հետագայում կանխելով նույնատիպ պատահարները:




Լրահոս