ՀՀ պաշտոնյաները շտապում են Գեղարքունիք. ինչն է նրանց համախմբել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ արցախցիները հացի համար են պայքարում, ՊՆ զորամասերում զինվորները ինքնասպան են լինում, ՀՀ պաշտոնյաները շտապում են Գավառ՝ համերգի:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն այս պահին ՀՀ պաշտոնյաներն ազդանշաններ տալով շտապում են Գեղարքունիքի շարզ՝ Սևանա թերակզու ռեստորաններից մեկում հյուրասիրվելու, որից հետ կշտապեն Գավառ՝ մասնակցելու «Ֆեստիվառին»:

Նշենք, որ աջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-ին կազմակերպում է զբոսաշրջային և երաժշտական փառատոն Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում:

Ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Գեղարքունիքի մարզի տեղացի արտիստները և հյուր արտիստներ Երևանից, իսկ երեկոյան ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգը՝ Առաջին ստուդիա Kami Friends-ի մասնակցությամբ։

Արամ MP3
Էրիկ Կարապետյան
Բրյունետ
Սոնա Ռուբենյան
Արսեն Գրիգորյան։

Այս իրավիճակում առավել ցավալին այն է, որ արցախցիները սովի են մատնված, ՊՆ նույն զորամասում երկու զինծառայող են վերջ տալիս իրենց կյանքին, սակայն ՀՀ պաշտոնյաները շտապում համերգի։

Ի դեպ մահացած զինվոր Ժորա Կարապետյանը հենց Գեղարքունիքի մարզից է։
Ավելին՝ անգամ մարզի բնակիչներն են ահազանգում, որ համերգը պետք է հետաձգել:

Քնար Մանուկյան




Լրահոս