
Էյֆելյան աշտարակն այսօր փակ է այցելությունների համար: Նշվում է, որ այստեղ որպես նախազգուշական միջոց իրականացվել է տարհանում,պատճառն էլ եղել է պայթյունի սպառնալիքը: Հաղորդվում է, որ ռումբեր վնասազերծող փորձագետները և ոստիկանության աշխատակիցները զննում են տարածքը՝ ներառյալ ռեստորանը հարկերից մեկում։
Այցելուներին տարհանել են ինչպես երրորդ հարկից, այնպես էլ հուշարձանի տակի հրապարակից տեղի ժամմանակով ժամը 14.30-ին: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: