«Իսլամական պետություն»-ը «պայթեցրել է» Էյֆելյան աշտարակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնում է Արևմուտքին պայթեցնել Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը:

Էյֆելյան աշտարակը «պայթեցնելու» պահն ահաբեկիչները հրապարակել են համացանցում՝ այն անվանելով «ուղերձ `անհավատ Արևմուտքին խալիֆաթի կողմնակիցներից»:

Տեսանյութում կադրեր են ցուցադրվում լրատվական սյուժեներից, համաշխարհային քաղաքական գործիչների բանակցություններից, արևմտյան ավիացիան, որն, ամենայն հավանականության, ուղևորվում է Սիրիայի օդանավակայան ահաբեկչության դեմ պայքարի համար:

«Մենք կսպանենք ձեզ, որտեղ էլ որ լինեք, մեկը մյուսի հետևից»,- ասում է ահաբեկիչը:




Լրահոս