![](https://armlur.am/wp-content/uploads/2023/08/01f9103122c124a70b1ea6ce85414197.webp)
Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Այս մասին X-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
«Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր, իսկ մինչև 1992 թվականի հունվարը ճանաչված պետություն չէր։ Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց 1991թ. Այսպիսով, իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»,- գրել է Թանկյանը։