Գյումրու բժշկական կենտրոնից տուժածներ են տեղափոխվել Երևանի ԲԿ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը` դեռևս հետազոտման փուլում է: «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է: Վերջիններիս առողջական վիճակների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:




Լրահոս