Հրդեհ՝ Քարաշամբ գյուղի ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին, ժամը 21:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի ամառանոցների մոտակայքում՝ ձորում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ. հրդեհը տարածվում է դեպի ամառանոցներ:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 15-ին, ժամը 01:54-ին, մարվել՝ 03:16-ին: Այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և Ամառանոցային թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 21 բնակիչ և 25 փրկարար ծառայող։

ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացրել է հերթապահություն:




Լրահոս