
2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4 տոկոսով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականից ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում շատ ռուսներ և ուկրաինացիներ տեղափոխվեցին Հայաստան՝ տեղափոխելով նաև իրենց բիզնեսը, ինչը նպաստել է տնտեսական ակտիվության աճին։
Ըստ այդմ, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հետևյալ պատկերն ունենք՝
արտահանումն աճել է 72,8 տոկոսով,
ներմուծումը՝ 73 տոկոս,
զբոսաշրջիկների թվաքանակը՝ 70,3 տոկոս,
միջին աշխատավարձ՝ 13,8 տոկոս,
ծառայությունների ծավալն աճել է 16,8 տոկոսով,
առևտրի ծավալն աճել է 23,6 տոկոսով։