Ադրբեջանը ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար. Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար, ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Սա կատարյալ ցուցանիշ է՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմն առաջնային նշանակություն ունի»,- նշել է Մարուքյանը։




Լրահոս