ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի օդանավակայանի վրա կրակել են Փաշինյանի այցից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Նիկոլ Փաշինյանը այցել է Սյունիքի մարզ՝ Երեւան-Կապան ավիաչվերթով։ Ըստ որոշ լուրերի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանի այցից հետո՝ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 4-ի սասհմաններում, ադրբեջանական կողմից դեռեւս չպարզաբանված հանգամանքնորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս