Մհեր Գրիգորյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խնդրի հանգուցալուծման հարցում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական հարաբերությունների օրակարգային հարցերը՝ երկուստեք շեշտելով համագործակցության առկա մեծ ներուժը, մասնավորապես առևտրատնտեսական հարաբերություններում: Փոխվարչապետն ընդգծել է կապիտալի շուկայի ոլորտում Լեհաստանի հետ ստորագրված փաստաթղթի կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կօգտագործի Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը կապիտալի շուկայի ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ:




Լրահոս