
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքում գրել է, որ Կիևից ցանկացած հակահարձակում կճնշվի, և Ռուսաստանը չպետք է կանգ առնի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական ներկայիս պետությունը չի քանդվել:
«Ուրիշի պատերազմը վաղ թե ուշ դառնում է ձանձրալի, ծախսատար և անտեղի: Բայց մեզ համար դա ողբերգություն է մեր ժողովրդի մասնակցությամբ: Սա գոյաբանական հակամարտություն է, պատերազմ՝ ինքնապահպանման համար: Կամ նրանք, կամ մենք»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում:
Նա կարծիք է հայտնել, որ արևմտյան իշխանությունները կփոխվեն, նրանց էլիտան կհոգնի և կաղաչի բանակցությունների և հակամարտության սառեցման համար։