Արսեն Զախարյանն արդեն պաշտոնապես իսպանական ակումբի անդամ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, որ պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ, արդեն իսկ հյուրընկալվել է ակումբում և բուժզննում անցել։

«Միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին, գիտեի, որ սա մեծ ակումբ` երկրպագուների մեծ բանակով, հիմա «Չեմպիոնների լիգա»–ում եմ հանդես գալու։ Երբ ստացվեց «Ռեալ Սոսիեդադ»–ի առաջարկը, ես առանց երկար մտածելու խնդրեցի, որ ստացվի հենց այնտեղ տեղափոխվելը»,– հարցազրույցում ասել է Զախարյանը։

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նրա գործակալ Պավել Անդրեևը ասել է, որ Զախարյանը ցանկանում էր հենց Իսպանիայի առաջնությունում հայտնվել։

«Ռեալ Սոսիեդադը» Զախարյանի տեղափոխության մասին հայտարարել է օգոստոսի 13-ին: 20-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բասկյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ։

Հաղորդվում էր նաև, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել հոլանդական «Ֆեյենորդը» և ՊՍՎ-ն, իտալական «Լացիոն» և Ջենոան», ֆրանսիական «Ստրասբուրգը» և թուրքական «Գալաթասարայը»: Հավելենք, ոչ Զախարյանին ուզում էր իր կազմում տեսնել նաև անգլիական «Չելսին»։

Զախարյանը 2020 թվականից հանդես է գալիս «Դինամո»–ում։ Ռուսական թիմի կազմում Արսենը անցկացրել է 89 խաղ, դարձել 19 գոլի և գոլային 25 փոխանցման հեղինակ։

Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Արսեն Զախարյանն անցկացրել է 27 հանդիպում, դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը նաև 10 խաղ է անցկացրել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում (մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում):

Նրա պայմանագրի ժամկետը «Դինամոյի» հետ լրանում է 2024-ի հունիսի վերջին։




Լրահոս