Առաջիկա շաբաթները թեժ են լինելու. ովքեր են քաղաքապետի թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա շաբաթները քաղաքական դաշտում թեժ են լինելու: Ինչպես հայտնի է Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, օգոստոսի 23-ից մեկնարկում է ընտրական քարոզարշավը, այն կավարտվի սեպտեմբերի 15-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը ցանկացած քարոզչություն արգելվում է:

Իսկ ովքեր են առաջադրված թեկնածուները:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Նա 2022 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ։

ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը «Մայր հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է:

2021-ի ամռանը հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն է։

2021-ին հիմնադրված «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ 2018 թվականից նա Երևանի ավագանու անդամ է, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է:

«Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանն է:

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակն էլ կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը:

«Հանրային ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ուրիխանյանն է:

Հավելենք, որ ավագանու ընտրություններին առաջադրվել են 14 ուժ:




Լրահոս